Առնվազն երեք մարդ տուժել է երկուշաբթի առավոտյան Իրանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 5,3 մագնիտուդ երկրաշարժից: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ներկա դրությամբ 11 փրկարարական ջոկատներ են ուղարկվում երկրի հյուսիս-արևելք: