Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում. հաղորդում է Report պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի հեռուստատեսությանը։
Սպանությունը կատարվել է Թեհրանի փողոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ։ Ահմադինեժադի հետ միասին, ենթադրաբար, սպանվել են նաև նրա կինը և երկու որդիները։
Մահմուդ Ահմադինեժադը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-ից 2013 թվականներին։
Այս լուրից քիչ անց Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքման տեղեկություն է տարածել։
Հայտարարության մեջ ասվում է.
Մենք հայտարարում ենք՝ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը, առանց որևէ հիմքի կամ հղումների, տարածել է կեղծ լուրեր Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին։
Այս տեղեկատվությունը համընկավ Թեհրանի լայնածավալ ռմբակոծության և նախկին նախագահի որդու հայտարարության հետ։
Այս բոլոր իրադարձությունները տեղի ունեցան գրեթե միաժամանակ։
Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հիբրիդային պատերազմ, որն ուղղված է ոչ միայն Իրանի արտաքին քաղաքականության, այլև նրա ներքին միասնության դեմ։