Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) այսօր քվեարկել է այն օրինագծի օգտին, որը կառավարությանը պարտավորեցնում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:
Նշվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 290 պատգամավորներից 248-ը։
Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, նախագիծը պետք է հաստատվի Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: