Թեհրանը չի ակնկալում, որ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը տանալուն զուգահեռ կլուծվեն Վաշինգտոնի պատժամիջոցների ճնշմամբ պայմանավորված Իրանի տնտեսական խնդիրները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում:
«Մենք չենք ակնկալում, որ Բայդենի գալուստով Իրանի տնտեսական խնդիրները կվերացվեն», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։: