Իրանական Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը «միջուկային ահաբեկչության» դրսևորում է: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, որը երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին է, գրում է MK.RU-ն:
Քաղաքական գործիչը նշել է, որ հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում պատասխան հարվածներ հասցնել միջադեպի պատասխանատուներին: Իշխանությունները չեն հստակեցնում, թե ով է կանգնած ահաբեկչության հետևում:
Միջուկային օբյեկտում արտակարգ դրության մասին հայտնի դարձավ ապրիլի 11-ի առավոտյան: Ինչպես հաղորդվում է, ուրանի հարստացման գործարանում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: Իշխանությունների համաձայն, ոչ մի վնաս չի հասցվել շրջակա միջավայրին կամ մարդկանց: