2020 թվականին Իտալիայում մահացել է գրեթե 750 հազար մարդ, ինչը 18%-ով ավելին է, քան 2019-ին: Այս մասին ասվում է Վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից այսօր թողարկված զեկույցում:
Մասնագետների կարծիքով, մահացության աճի պատճառներից մեկը կորոնավիրուսի պատճառած հիվանդության հետևանքներն էին: Համաճարակը ազդել է նաև մահացության և ծնելիության հարաբերակցության վրա:
Անցյալ գարնանը համաճարակի սկզբից ի վեր Իտալիայում կորոնավիրուսով 4 միլիոնից ավել վարակվածներից ավելի քան 120 հազար մարդ է մահացել: