Հյուսիսային Իտալիայի շվեյցարական-իտալական Adienne Pharma & Biotech ընկերությունում արտադրված ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի չափաբաժինները շուկա կմտնեն այս տարվա վերջից ոչ շուտ: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել է Լուգանոյում տեղակայված ընկերության նախագահ Անտոնիո Դի Նարոն:
«Մենք տեխնոլոգիական փոխանակումներ սկսեցինք 15 օր առաջ, այս գործընթացը կավարտենք մի քանի ամիս հետո, այնուհետև կիրականացնենք փորձնական մեկնարկումներ։ Հուլիսին արտադրելու ենք գնահատման խմբաքանակ, որը նախատեսված չէ վաճառքի համար, ապա՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, գրանցման խմբաքանակը։ Մենք կհավաքենք տվյալներ, որոնք կուղարկվեն Դեղերի իտալական գործակալությանը, այն, իր հերթին, պետք է ստուգի մեր արտադրությունը: Մինչև 2021 թվականի ավարտը ընկերությունը վաճառքի խմբաքանակներ չի արտադրի», ասել է գործակալության զրուցակիցը: