Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Իսրայելցի գերիների հարցը չի քննարկվի, քանի դեռ ռազմական արշավը չի ավարտվել. ՀԱՄԱՍ-ի ղեկավար

Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է, որ «դիմադրության ուժերի կողմից պահվող գերիների և պատանդների» վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվի, քանի դեռ ռազմական արշավը չի ավարտվել։ Այս մասին հայտնում է haaretz.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի տարածքում զոհվել է 900, վիրավորվել 2,400, առևանգվել և Գազայի հատված է տարվել 100-150 մարդ: