Իսրայելական ավիացիան գնդակոծել է Գազայի հատվածում արմատական խմբավորումների դիրքերը: Այս մասին գիշերը հաղորդել է պաղեստինյան Saut Al-Aqsa ռադիոկայանը:
Դրա համաձայն, ափամերձ անկլավը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման հետ կապված խմբավորումների գտնվելու վայրերը ենթարկվել են գնդակոծության: Հարվածներն իրականացվել են Գազայի կենտրոնական հատվածին՝ երկու հրթիռային արկերով: