Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս և Ռաֆահ շրջաններին: Այդ մասին ասվում է Twitter-ում Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական էջում այսօր տեղադրված հաղորդագրության մեջ:
25-րոպեանոց հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ շարժման շուրջ 40 ստորգետնյա թիրախներ են խոցվել, հայտնում է բանակը: Իսրայելական 52 կործանիչ-ռմբակոծիչներ կիրառել են մոտավորապես 120 ճշգրիտ ղեկավարվող զինամթերք:









