Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն իր ամերիկացի գործընկերոջը՝ Լլոյդ Օսթինին, տվել է գաղտնի տեղեկություններ ՀԱՄԱՍ շարժման հետախուզական ստորաբաժանման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մայիսի 15-ին իսրայելցի զինվորականները ոչնչացրեցին Գազայի հատվածում գտնվող մի շենք, որտեղ տեղակայված էին մի քանի միջազգային լրատվամիջոցների, այդ թվում ՝ «Ասոշիեյթիդ պրես» գործակալության գրասենյակները: Այն դարձավ չորրորդ երկնաքերը, որը քանդվեց առափնյա անկլավի տարածքին հարվածների արդյունքում:
Ըստ իսրայելական բանակի, շենքում գտնվում էր ՀԱՄԱՍ-ի ռազմական տեխնիկան, իսկ ԶԼՄ-ների գրասենյակները այս արմատական շարժումը օգտագործում էր որպես կենդանի վահան: Քաղաքացիական անձինք և լրագրողները նախազգուշացվել էին հարձակման մասին: