Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է. հայտնլ է Al Jazeera հեռուստաալիքը:
Լրատվամիջոցները մինչև այժմ հայտնել էին 21 զոհի մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոններին՝ Դեյր էլ Բալահ քաղաքի մոտ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հարձակման թիրախ է դարձել համալիրի ներսում գտնվող հրամանատարական կենտրոնը, որը նախկինում ծառայել է որպես Իբն Ռուշդի դպրոց, ինչպես նաև Շուհադա ալ-Աքսա մզկիթի կենտրոնը: