Իսրայելը հրթիռակոծել է սիրիական նահանգում ռազմական օբյեկտ

Իսրայելի բանակը հրթիռակոծել է Սիրիայի Քունեյթրա նահանգի ռազմական օբյեկտը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը՝ վկայակոչելով արաբական հանրապետության ուժային կառույցների աղբյուր:

Աղբյուրի համաձայն, իսրայելական բանակը երեք հրթիռներով հարձակվել է Կարս ան-Նաֆալում գտնվող ռազմական օբյեկտի վրա՝ Քունեյթրա նահանգի Խադեր բնակավայրից արևմուտք:

Ըստ որոշ տեղեկությունների, հրթիռակոծության վայրում հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: