Իսրայելի բանակը ծանր հրետանիով կրակ է բացել Հարավային Լիբանանի ուղղությամբ, իսկ մի քանի արկ պայթել է Մարջյունի շրջանում, այսօր հաղորդել է NNA գործակալությունը:
«Անհայտ ծագման մի քանի հրթիռ արձակվել է օկուպացված պաղեստինյան տարածքների ուղղությամբ, որոնցից երկուսն ընկել են Պաղեստինում, իսկ երեքը՝ Մարջայունի դաշտում, ինչը հրդեհ է առաջացրել», հայտնում է լիբանանյան NNA ազգային լրատվական գործակալությունը:
Նույն օրը Քիրյաթ-Շմոնա քաղաքում, որը գտնվում է Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ, հրթիռի ընկնելու պատճառով օդային հարձակման ազդանշաններ են հնչել: Times of Israel-ը նաև հաղորդել է, որ ազդանշաններ են եղել Կֆար Գիլադի և Թել Հայ բնակավայրերում: Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ: