Իսրայելի պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության կառավարման գրասենյակը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համատեղ սկսում է Նետ-4 համակարգի մշակումը, որը փոխարինելու է երկու տասնամյակ առաջ ստեղծված Նետ-2 համակարգին: Այդ մասին տեղեկացրել են Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
«Նետ-4-ը նախատեսված է տարածաշրջանում սպառնալիքների լայն սպեկտրին դիմակայելու համար և հաջորդ տասնամյակների ընթացքում փոխարինելու է Նետ-2-ին», ասվում է հաղորդագրության մեջ: