Արգելվում է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ դաշնակից երկրների նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի տեղաշարժը։
Tasnim-ի փոխանցմամբ՝ ասվում է ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ։
Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահի կողմից Հորմուզի նեղուցի բացման մասին հայտարարությունից հետո, տարբեր երկրների պատկանող երեք կոնտեյներային նավեր, ըստ որոշ տեղեկությունների, ուղղվել են դեպի թույլատրված նավագնացության միջանցք, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո ստիպված են եղել վերադառնալ։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ է, և այնտեղ ցանկացած տեղաշարժ կարժանանա կոշտ պատասխանի։
Այնտեղ նաև հավելվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակիցների և կողմնակիցների նավահանգիստներից մեկնող կամ այնտեղ ուղղվող ցանկացած նավի տեղաշարժը կարգելվի՝ անկախ օգտագործվող երթուղուց կամ միջանցքից։




