Վլադիմիր Ժիրինովսկին պատմել է, որ ժամանակին առանձնազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ նրա, այդ զրույցի ընթացքում Էրդողանը աջակցություն է խնդրել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության պայմանագիր կնքելու հարցում:
Ժիրինովսկու խոսքերով, Թուրքիան կարող էր անդամակցել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, բայց դարձել է «Ռուսաստանի թշնամի»:
Նա հավելել է, որ եվրոպական բոլոր երկրները բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և համարում նրան թշնամի: