ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, հայտնում է The Hill-ը.
«Հաջողություն Բայդենին Պուտինի հետ շփման մեջ, քնով չանցնեք հանդիպման ժամանակ և խնդրում եմ նրան փոխանցել իմ ամենալավ մաղթանքները», նշել է հանրապետականը՝ դիմելով ԱՄՆ վարչակազմի գործող ղեկավարին, որին նա բազմիցս անվանել է «քնկոտ Ջո»:
Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում: Թրամփը նշել է, որ 2018-ին Հելսինկիում Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը «գերազանց ու շատ արդյունավետ էր»: Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը, հակառակ լրատվամիջոցների պնդումների, «գագաթնաժողովում շատ բան շահեց՝ ներառյալ նախագահ Պուտինի և Ռուսաստանի հարգանքը»: