Դոնալդ Թրամփի երեք երեխաների՝ Իվանկայի, Դոնալդի և Էրիկի բանտարկության վերաբերյալ կանխատեսումները մեկ անգամ չէ, որ հնչել են: Նրանք կարող են ներգրաված լինել Trump Organization-ի ֆինանսական և հարկային խախտումների մեջ: Թրամփն ինքը նույնպես կարող է հայտնվել ճաղերի հետևում, գրում է Focus-ը:
Ներկայումս Թրամփի ընտանիքի դեմ ավելի քան մեկ տասնյակ հետաքննություն է ընթանում, և առաջիկա տարիներին պետության ներկայիս ղեկավարը ստիպված կլինի մարել ավելի քան 300 միլիոն դոլարի պարտք օտարերկրյա վարկատուներին, այդ թվում՝ Deutsche Bank-ին: Լրատվամիջոցները հայտնում են, որ Թրամփի ընդհանուր պարտքը 900 միլիոն դոլարի է հասնում, բացի դրանից, չեն վճարվել միլիոնավոր հարկեր: