Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել և նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտությամբ:
«Ոմանք ասում են, թե մեզ ոգևորել է Ջոզեֆ Բայդենի իշխանության գալը: Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացավ», ասել է նա: «Այդ մարդը, ով հանցագործություններ էր գործում, մարդկանց սպանում և ահաբեկիչ էր, և նույնիսկ կանխում է պատվաստանյութերի ներմուծումը Իրան»:
Իրանի նախագահի այսօրվա ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ, գրում է ՏԱՍՍ-ը: