Չորեքշաբթի հայտարարվել էր, որ կանոնների խախտման պատճառով Թրամփը չի կարողանա 24 ժամ շարունակ գրառումներ կատարել Facebook-ում և Instagram-ում:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ «չափազանց վտանգավոր է» Թրամփին թույլատրել օգտվել այդ ծառայություններից: «Ուստի մենք երկարացնում ենք անորոշ ժամանակով նրա Facebook-ի և Instagram-ի հաշիվների վրա դրված արգելափակումը՝ առնվազն երկու շաբաթով մինչև լիազորությունների խաղաղ փոխանցման վերջնական ավարտը», – ասել է Ցուկերբեգը: