ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հանդիպում կանցկացնի՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի հետագա քայլերը, այդ թվում՝ ամերիկյան ռազմական օգնության հնարավոր դադարեցումը. հայտնում է «Axios» պորտալը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփից բացի, ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն փոխնախագահ Դեյվիդ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։