ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր առաջին ելույթում, բառացիորեն չասաց, սակայն հստակ ակնարկեց, որ որոշում կկայացնի մասնակցել 2024 թ. նախագահական ընտրություններին։
Թրամփը խոսեց շուրջ մեկուկես ժամ, և նրա ելույթի հիմնական մասը նվիրված էր Բայդենին քննադատելուն, որին նա բնութագրեց որպես Ամերիկայի պատմության մեջ ամենավատ նախագահը, ով «Ամերիկան դրել է վերջին տեղում»:
Թրամփը վերջնական պատասխան չտվեց նախագահի նոր առաջադրման հարցին: Ելույթի սկզբում նա համոզմունք հայտնեց, որ «միջանկյալ ընտրություններում դեմոկրատները ջախջախիչ պարտություն կկրեն և հաստատ չորս տարի անց կկորցնեն Սպիտակ տունը»: «Նրանք արդեն կորցրել են Սպիտակ տունը», ասել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: