ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել, որ 2024 թվականին կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այս մասին Թրամփը hայտնել է Fox News-ին: Նրա խոսքերը մեջբերում է Newsweek-ը:
«Ոչ թե ուզում եմ, երկրին դա պետք է: Մենք պետք է հոգ տանենք այս երկրի մասին: Ուրախալի չէ անընդհատ կռվել, միշտ կռվել», պարզաբանել է Սպիտակ տան նախկին ղեկավարը: