ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմը երկիրը ներքաշում է ռազմական բախումների մեջ:
«Երբ ես թողեցի իմ պաշտոնը, մենք էապես դադարեցրել էինք անվերջանալի պատերազմները: <…> 19 տարի Աֆղանստանում, և մենք ռազմական ներկայությունը հասցրեցինք գրեթե զրոյի, իսկ այժմ ես լսում եմ, թե ինչ են նրանք ցանկանում [նոր վարչակազմը] վերադառնալ Աֆղանստան]», ասել է Թրամփը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի ամերիկացի զինվոր չի մահացել Աֆղանստանում:
Նա նաև հավելել է, որ իր կառավարման տարիներին Մերձավոր Արևելքում կնքվել են խաղաղության պայմանագրեր, որոնց մասին «ոչ ոք չէր կարող մտածել, որ հնարավոր է», Թրամփի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: