Թուրքիան սկսել է Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» նոր բեռնափոխադրման ջրանցքի նախագծի իրականացումը: Շաբաթ օրը շինարարության մեկնարկի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած արարողության ժամանակ և սեղմել է նախագծի իրականացման սկիզբը խորհրդանշող կոճակը:
«Ստամբուլ ջրանցքը Թուրքիայի զարգացման նոր էջ է, նոր քայլ է մեր պետության հետագա ամրապնդման գործում: Բոսֆորի երկայնքով շատ ինտենսիվ է երթևեկությունը, աշխարհում ամենալարվածներից մեկն է: Ջրանցքով մեծ նավի յուրաքանչյուր անցում քաղաքի համար վթարների լուրջ ռիսկեր է պարունակում», ասել է Էրդողանը:
«Ջրանցքի նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 15 միլիարդ դոլար, և մենք ակնկալում ենք, որ շինարարությունը կավարտվի վեց տարվա ընթացքում: Մենք ներդրումների հետ կապված վախեր չունենք», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: