Թուրքիան չի շտապի Աֆղանստանում ճանաչել Թալիբանի կառավարությունը, այն պետք է ներառի տարբեր քաղաքական ուժեր, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով, «Աֆղանստանի՝ աշխարհին ներկայացված կառավարության անդամների թվում են միայն թալիբների ներկայացուցիչներ», հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
«Մենք չենք պատրաստվում նրանց համար կառավարություն ձևավորել, բայց մեր կարծիքն ուղիղ փոխանցում ենք թալիբներին: Նա նշել է, որ Թուրքիան այս հարցում դեռևս հստակ դիրքորոշում չունի։











