Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սև ծովում հայտնաբերել է գազի նոր հանքավայր:
«Մեր հորատող Ֆաթիհ նավը հայտնաբերել է բնական գազի նոր հանքավայր՝ 135 միլիարդ խորանարդ մետր ծավալով», ասել է հանրապետության ղեկավարը ՝ խոսելով թուրքական հեռուստատեսությամբ:
Էրդողանի համաձայն, այժմ Սև ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված բնական գազի պաշարների ծավալը հասել է 540 միլիարդ խորանարդ մետրի:
2020-ի օգոստոսի 21-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի մեծ պաշարներ, գրում է ՏԱՍՍ-ը: Մինչև 2023 թվականը իշխանությունները նախատեսում են սկսել այն մատակարարել ներքին շուկա: