Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաստատել է Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութը արտակարգ օգտագործման համար: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։
Թուրքիան դարձել է 63-րդ երկիրը, որտեղ հաստատվել է Սպուտնիկ V պատվաստանյութի կիրառումը կորոնավիրուսի դեմ:
Ապրիլի 29-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Մոսկվայից գնել է Սպուտնիկ V պատվաստանյութը, և ակնկալվում է COVID-19-ի դեմ շիճուկի համատեղ արտադրություն: