Թուրքիայում տուրիստական սեզոնի մեկնարկը նախատեսվում է ապրիլին, HaberTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
«Մեր նպատակն է տուրիստական սեզոնը սկսել ապրիլին: Մենք նախատեսում ենք սկսել տուրիստական շրջաններից։ [Սեզոնը] կսկսվի Միջերկրական ծովից և աստիճանաբար կտեղափոխվի Էգեյան տարածաշրջան: Ապրիլի վերջերին Ռուսաստանում տոներ կլինեն, բոլոր ռուսալեզու երկրներում կսկսվի արձակուրդային շրջանը»:
Ըստ Էրսոյի, ապրիլին կսկսվի ներքին զբոսաշրջության սեզոնը, այնուհետև հյուրեր կսկսեն ժամանել Ռուսաստանից և Անգլիայից: