Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Կատարի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Խալֆան ալ-Քաաբին Դամասկոսում են, որտեղ ծրագրում են հանդիպել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչներից մեկի՝ Ահմեդ ալ-Շարաայի և անցումային կառավարության վարչության ղեկավարի Մուհամեդ ալ-Բաշիրի հետ. հայտնում է Սիրիայի տեղեկատվության նախարարությունը։
Ինչպես հետևում է հայտարարության տեքստից, հանդիպման ժամանակ կողմերը կկենտրոնանան «Սիրիայում իրողությունների ընդհանուր տեսլականի մշակման և արաբական, տարածաշրջանային և միջազգային միջավայրում սիրիական նոր ղեկավարության ընդգրկման վրա»։
Բացի այդ, բանակցողները կքննարկեն «ներքաղաքական երկխոսությունը» խթանելու ուղիները բոլոր այն ուժերի միջև, որոնք ընդդիմություն են ձևավորել երկրում իշխանության համար պայքարի ընթացքում։
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆիդանն ու Կալինը պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ ժամանել են Սիրիայի մայրաքաղաք։ Սակայն Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է ՏԱՍՍ-ի այն պնդումները, թե թուրքական դիվանագիտության ղեկավարը ժամանել է Դամասկոս։
Ավելի ուշ թուրքական Haber 7 հեռուստաալիքը հայտնել է, որ թուրքական հետախուզության ղեկավարը գտնվում է Դամասկոսում։