Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ընդդիմության զինված խմբավորումների հրետանին երկուշաբթի կրակ է բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Թելլ Ռիֆաաթ և Այն Դեքնա բնակավայրերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վնասվել են մի քանի բնակելի տներ և տնտեսական շենքեր։ Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հարվածները հասցվել են սահմանային անվտանգության գոտուց: