Երկրի Մեջլիսի (խորհրդարանի) շենքում մեկնարկել է Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալության արարողությունը:
Նախագահը երդում է տալիս օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ներկայությամբ: Արարողությունը հեռարձակում է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Երդմնակալությանը մասնակցում են աշխարհի ավելի քան 70 երկրների մոտ 115 ներկայացուցիչներ: Ռաիսին հաղթել էր ընտրություններում հուլիսի 18-ին՝ հավաքելով 17,9 մլն ձայն (մոտ 62%):