«Թալիբան» շարժման եկամտի հիմնական աղբյուրը հարկերից և մաքսատուրքերից ստացվող եկամուտներն են, ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է արմատականների ներկայացուցիչ, Թալիբանի ստեղծած ժամանակավոր կաբինետում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:
«Հետագայում մենք նախատեսում ենք եկամուտ ստանալ հանքարդյունաբերությունից», – հավելել է նա:
Չնայած թալիբների կողմից ներկայումս ձեռնարկվող միջոցառումներին, Աֆղանստանի տնտեսության վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ արմատականներին հասանելի է պետական պահուստների միայն 0,1%-ը (9,4 մլրդ դոլարից)․ դրանց զգալի մասը սառեցրել է ԱՄՆ-ը:




