Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ թագավորությունը, կորոնավիրուսային համաճարակից կանխատեսվող տնտեսական վերականգնման ֆոնին, բանակցություններ է վարում Saudi Aramco պետական նավթային հսկայի 1% բաժնեմաս վաճառելու համար: Այդ մասին այսօր հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաընկերություն:
«Չեմ ուզում որևէ բան խոստանալ գործարքի ավարտի մասին, բայց բանակցություններ են տարվում աշխարհի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի կողմից [Saudi Aramco-ի] 1%-ի ձեռքբերման համար», ասել է Մոհամմադ բեն Սալման Ալ Սաուդը:
Հավանական գործարքը գնահատվում է 19 միլիարդ դոլար։
Այն կարող է օգնել ֆինանսավորելու Սաուդյան Արաբիայի ծրագիրը՝ վերափոխելու և դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը:



