Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկա դրությամբ չի սրվել նոր շտամների տարածման պատճառով, հայտարարել է հանրապետության նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը:
«Չնայած կորոնավիրուսի նոր շտամներով հիվանդացությունն աճում է այլ երկրներում, Թուրքիան դեռ չի ենթարկվել այդ սպառնալիքին», ասել է նա TRT հեռուստաալիքի եթերում: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «գլուխ կհանի դրանից առանց լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու»:
Միևնույն ժամանակ, հուլիսի 6-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեթթին Քոջան հայտարարել էր, որ հանրապետությունում արձանագրվել է դելտա պլյուս շտամով վարակման երեք դեպք, կա նաև «դելտա շտամով վարակման դեպքերի կայուն աճ»։