Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը իմաստ ունեցել է՝ չնայած Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերություններում առաջացած բախումներին: Այս դիրքորոշումը հայտնել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը The New York Times-ին տված հարցազրույցում:
«Մենք ենք գնում մեր զենքը», – ասել է նա՝ անցյալ շաբաթ պատասխանելով հրատարակության լրագրողների հարցերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:
Նա ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը համաձայներ Անկարային վաճառել Patriot զենիթահրթիռային համակարգեր, Թուրքիայի ղեկավարությունը «ստիպված չէր լինի ձեռք բերել Ս-400»:
Հարցին, արդյոք Թուրքիայի գործողություններն իմաստ ունեին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ լարվածությունը, Էրդողանը դրական պատասխան է տվել: «Կարծում եմ, որ արժեր, – ասել է նա, – մենք ամրապնդում ենք մեր պաշտպանությունը այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում»:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի առաջնորդը խոստովանել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները առաջվա պես սկզբունքորեն կարևոր են Անկարայի համար:
«Թուրքիան վաղուց հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ,- մեջբերում է թերթը նրա խոսքերը,- դրանք ամրապնդվելու են և պետք է պաշտպանվեն»: