Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն և մտադիր չէ ապագայում վերանայել իր դիրքորոշումը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Էրդողանը լրագրողներին ասել է Դուբայից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցել Է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին։
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ։ Նրանք մարդիկ են, ովքեր շարունակում են պայքարը մի բուռ հողի վրա, որը կարողացել են պահել 1947 թվականից մինչ օրս:
Հիմա ես նույն դիրքորոշումն ունեմ։ Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, անկախ նրանից, թե ով ինչ է ասում», – նշել է Թուրքիայի նախագահը: