Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում մնացել են երկու առաջնորդներ, որոնք քաղաքականության մեջ փորձ ունեն՝ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհում միակ առաջնորդները ես և հարգելի պարոն Պուտինն ենք՝ ձեր խոնարհ ծառան 22 տարի (նկատի ունի քաղաքականության ժամկետը – խմբ.), նույնքան էլ պարոն Պուտինը», – երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը: