Թուրք մասնագետները կավարտեն սեփական կորոնավիրուսային պատվաստանյութի մշակումը 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
Երկրում պատվաստումները սկսվել են հունվարից: Նախ հանրապետությունը օգտագործեց չինական Sinovac Biotech ընկերության CoronaVac պատվաստանյութը: Pfizer/ BioNTech պատվաստանյութը երկրում օգտագործվում է մարտ ամսից: Ապրիլի 30-ին Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաստատեց ռուսական Սպուտնիկ V կորոնավիրուսային շիճուկը արտակարգ օգտագործման համար:
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, նախատեսում ենք դրա մշակումն ավարտել մինչև սեպտեմբեր-հոկտեմբերը», ասել է Էրդողանը:
Մինչ օրս Թուրքիայում պատվաստվել է ավելի քան 24 միլիոն մարդ։ Ավելի քան 10 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինները: