Ուկրաինան նախատեսում է զարգացնել փոքր միջուկային ռեակտորային տեխնոլոգիաներ, որպեսզի ապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ:
«Այսօր ես կարող եմ վստահորեն ասել, որ Ուկրաինան վճռական է տրամադիրված՝ զարգացնելու իր միջուկային էներգիան», Զելենսկու խոսքերը մեջբերում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ երկիրը նախատեսում է անցնել վերջին ատոմային ռեակտորների, այդ թվում՝ SMR-160 փոքր մոդուլային ռեակտորների կիրառմանը, «քանի որ նպատակ կա տեղայնացնել SMR-160-ի տեխնոլոգիական արտադրությունը Ուկրաինայում»:




