Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դավադրությունը ավարտվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությամբ:
Նա հավելել է, որ գիտնականի վրա հարձակումը կազմակերպել են Իրանի վրա ճնշման քաղաքականություն կազմակերպողները: Այդ սպանությամբ նրանք փորձում են ոչնչացնել Թեհրանի դեմ «պատժամիջոցների վերացմանը նպաստող միջավայրը»: Նրանք օգտվում են պահից, մինչ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր վերջին օրերն է անցկացնում Սպիտակ տանը, Զարիֆի խոսքերն է հաղորդում ՏԱՍՍ-ը: