Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Զախարովա․ Եվրոպայում պետք է պատասխանատու լինեն բոլոր փորձարկումների համար, որոնք նրանք իրականացրել են ուկրաինացի ժողովրդի հետ

Մոսկվան Եվրոպային կոչ է անում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն գիտակցել Ուկրաինայի ժողովրդի առջև իր պատասխանատվությունը ներկայիս ճգնաժամի համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բրյուսելում պետք է տեղյակ լինեն իրենց պատասխանատվության մասին այն բոլոր փորձարկումների համար, որոնք նրանք իրականացրել են ուկրաինացի ժողովրդի հետ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Զախարովայի խոսքով՝ «նոր պատժամիջոցներ մտցնելով, հին պատժամիջոցները վերահաստատելով, նրանք (Եվրոպան) չեն կարողանա ազատվել Ուկրաինայի և նրա ժողովրդի առաջ պատասխանատվությունից»: