Երկրաշարժերը ավելի հաճախակի կդառնան առաջիկա երկու տասնամյակների ընթացքում: Այս մասին հայտարարել է գիտնական-երկրաֆիզիկոս, «Գրադիենտ» երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Վիկտոր Բոկովը:
Ըստ նրա, մթնոլորտային շրջանառության երկու հիմնական ձև կա: «C» ձևը կապված է Ազորյան անտիցիկլոնի հետ, «E» ձևը՝ Սիբիրյանի: Միջանկյալ գործընթացների ուժեղացման հետ մեկտեղ ավելի շատ երկրաշարժեր են տեղի ունենում, հատկապես՝ հզոր, հաղորդում է URA.RU-ն:
Մասնագետը համոզված է, որ առաջիկա 20 տարիներին մթնոլորտային շրջանառության այս ձևերը գերակշռելու են, և դա, իր հերթին, կհանգեցնի ուժեղ ցնցումների հաճախականության ավելացմանը բոլոր մայրցամաքներում: