Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայում գնաճի դեմ անցկացվող ցույցերը կարող են քաղաքական բնույթ ստանալ

23/10/2022
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

News.am-ը գրում է. Ռումինիայում ցուցարարները շչակներ են հնչեցրել եւ թմբուկներով հարվածել՝ արտահայտելու գնաճի կապակցությամբ իրենց մտահոգությունը: Ֆրանսիացիները դուրս են եկել փողոց՝ պահանջելու գնաճին համապատասխան աշխատավարձերի բարձրացում։ Չեխ ցուցարարները դեմ են արտահայտվել էներգետիկ ճգնաժամի կարգավորմանն ուղղված կառավարության գործողություններին։ Բրիտանական երկաթուղու անձնակազմը եւ գերմանացի օդաչուները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, գրում է AP լրատվական գործակալությունը`անդրադառնալով Եվրոպայում ընթացող բողոքի ակցիաներին։

Ամբողջ Եվրոպայում չդադարող գնաճն ուղեկցվում է բողոքի ակցիաներով եւ գործադուլներով, ինչն ընդգծում է կյանքի թանկացման հետ կապված աճող դժգոհությունը եւ սպառնում է քաղաքական ցնցումներ առաջացնել: Քանի որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ստիպված եղավ հրաժարական տալ այն բանից հետո, երբ նրա տնտեսական ծրագիրը ավերածություններ առաջացրեց ֆինանսական շուկաներում եւ ավելի վնասեցին առանց այդ էլ տկար տնտեսությանը, քաղաքական առաջնորդների համար ռիսկն ավելի ակնհայտ են դարձել, քանի որ մարդիկ պահանջում են քայլեր ձեռնարկել:

Եվրոպացիները բախվում են էլեկտրաէներգիայի եւ պարենային ապրանքների գների կտրուկ աճին՝ ուկրաինական պատերազմի պատճառով: Թեեւ բնական գազի գներն իջել են ամառային ռեկորդային բարձր ցուցանիշներից, եւ կառավարությունները 2021 թվականի սեպտեմբերից տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին տրամադրել են հսկայական 576 միլիարդ եվրո էներգետիկ աջակցություն, որոշ ցուցարարների համար դա բավարար չէ:

Էներգիայի գները եվրոգոտու 19 երկրներում գնաճը հասցրել են ռեկորդային 9,9%-ի, ինչը մարդկանց համար դժվարություններ է ստեղծել գնումներ կատարելու համար: Ոմանք այլ ճանապարհ չեն տեսնում, քան փողոց դուրս գալն է։

«Այսօր մարդիկ ստիպված են ճնշում գործադրել՝ աշխատավարձերի բարձրացման հասնելու համար», – ասել է բժիշկ Ռաշիդ Ուշեմը, ով Ֆրանսիայում ցույցերի մասնակցող ավելի քան 100,000 մարդկանց թվում էր:

Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքները կտրուկ մեծացրել են Եվրոպայում քաղաքացիական անկարգությունների վտանգը, հայտնում է Verisk Maplecroft ռիսկային խորհրդատվական ընկերությունը: Եվրոպական առաջնորդները աջակցել են Ուկրաինային՝ զենք ուղարկելով եւ հեռանալով ռուսական էժան նավթից ու բնական գազից, սակայն անցումը հեշտ չի լինի`հատկապես հանրային աջակցության տեսանկյունից։

«Էներգետիկ ճգնաժամի արագ լուծում չկա», – ասում է Verisk Maplecroft-ի վերլուծաբան Թորբյորն Սոլտվեդը`նշելով, որ հաջորդ տարի գնաճը կարող  է ավելի վատը լինել:

Ֆրանսիայում, որտեղ գնաճը կազմում է 6,2%, ինչն ամենացածրն է եվրոգոտու 19 երկրների մեջ, երկաթուղու եւ տրանսպորտի աշխատողները, ավագ դպրոցի ուսուցիչները եւ հանրային հիվանդանոցների աշխատողները երեքշաբթի օրը պահանջել են բարձրացնել աշխատավարձերը։

Մի քանի օր անց հազարավոր ռումինացիներ միացել են Բուխարեստում անցկացվող ցույցին՝ բողոքելով էներգիայի, սննդի եւ այլ անհրաժեշտ ապրանքների բարձր գնի դեմ, որը կազմակերպիչների կարծիքով միլիոնավոր աշխատողների տանում է աղքատության:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում դրոշներ ծածանող հսկայական ամբոխը պահանջում է արեւմտամետ կոալիցիոն կառավարության հրաժարականը՝ քննադատելով նրա աջակցությունը Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ Նրանք նաեւ մեղադրել են կառավարությանը նրանում, որ էներգետիկ ճգնաժամի հարցում բավարար չափով չի օգնում տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին:

Թեեւ հաջորդ շաբաթ Պրահայում հերթական բողոքի ակցիան է նախատեսվում անցկացնել, առայժմ ցույերը երեւէ քաղաքական փոփոխության չեն հանգեցրել. երկրի իշխող կոալիցիան այս ամսվա ընտրություններում ստացել է խորհրդարանի վերին պալատի մանդատների մեկ երրորդը:

Բրիտանական երկաթուղու աշխատողները, բուժքույրերը, նավահանգստի աշխատողները, իրավաբանները եւ այլոք վերջին ամիսներին մի շարք գործադուլներ են կազմակերպել՝ պահանջելով ավելի բարձր աշխատավարձեր, որոնք համահունչ են գնաճին։

Գերմանիայում Lufthansaօդանավայաին ընկերության օդաչուների եւ Եվրոպայում ավիաընկերությունների եւ օդանավակայանների այլ աշխատակիցների վերջին գործադուլները, խաթարել են թռիչքները:

Թրասի տնտեսական խթանմանն ուղղված ձախողված ծրագիրը, որը ներառում էր հարկերի կտրուկ կրճատումներ եւ տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգ օգնություն՝ առանց հստակ վճարման ծրագրի, ցույց է տալիս այն փակուղին, որում հայտնվել են կառավարությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինը շնորհավորել է Սի Ցզինպինին

Հաջորդ գրառումը

Սուրեն Մանուկյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Համանման Հոդվածներ

Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Միջազգային

Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, սա բացառապես նրա պատերազմն է. Զելենսկի

01/12/2025
Հաջորդ գրառումը

Սուրեն Մանուկյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական