Եվրոհանձնաժողովն այսօր հաստատել է BioNTech-ի և Pfizer-ի մշակած կորոնավիրուսային պատվաստանյութի ձեռքբերումը, հայտարարել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը:
Պայմանագիրը ենթադրում է 200 միլիոն չափաբաժինների նախնական ձեռքբերում ԵՄ անդամ երկրների անունից և ևս պոտենցիալ 100 միլիոն չափաբաժնի գնման տարբերակ, ՌԻԱ գործակալությունը մեջբերում է Մամերին:
Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով, այդ պատվաստանյութն այս պահին ամենահեռանկարայինն է: Միևնույն ժամանակ, պայմանագրի կնքման պահից մինչև պատվաստանյութը եվրոպական շուկայում հայտնվելը, այն դեռ պետք է հաստատում ստանա ԵՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից: Այնուհետև պատվաստանյութը հավասարապես կբաշխվի ԵՄ երկրներում