Մենք պատերազմներ չենք ուզում. հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ընտրություններից հետո կայացած ճեպազրույցում։
Թրամփը հիշեցրել է, որ երբ ինքը նախագահ էր, «ոչ մի պատերազմ չի սկսվել, բացի ԴԱԻՇ-ի ոչնչացումից»։
«Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները», – ասել է նա։
Թրամփն, իհարկե, չի հիշել, որ իր պաշտոնավարման ընթացքում՝ 2020 թվականին, Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմ, որին նա չի միջամտել, ավելին՝ լուռ հետևել է, թե ինչպես են տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, զենք մատակարարում Ադրբեջանին, ագրեսոր Բաքվի ձեռքը չի բռնել ու չի փորձել դադարեցնել այն, ինչին հաջորդել է Արցախի օկուպացիան։