Եվրամիությունը տեխնիկական կապեր է պահպանում «Թալիբան» շարժման հետ, սակայն քաղաքական բանակցություններ չի վարում և մտադիր չէ ճանաչել այն: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Իսպանիայում աֆղան փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն այցելելուց հետո: Ասուլիսը հեռարձակել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Եվրամիությունը օպերատիվ կապեր է պահպանում թալիբների հետ, դրանք անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար: Բայց խոսքը քաղաքական բանակցությունների կամ ճանաչման մասին չէ», ասել էց նա: