Եվրամիությունը Բելառուսի նախագահական ընտրությունները ֆիկտիվ է համարում։ ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների դեմ. ասվում է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայ Կալլասի և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարության մեջ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսում այսօրվա կեղծ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Բելառուսի ժողովուրդն արժանի է իրապես ասելու, թե ով է կառավարելու երկիրը»,- նշվում է այնտեղ։
Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 18:00-ին դրությամբ կազմել է 81,5 տոկոս. հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ելենա Բալդովսկայան։