Միացյալ Նահանգների և Եվրոմիության միջև լիարժեք տնտեսական համագործակցությունն ավարտվել է դեռ անցյալ դարի 80-ականներին, այդ ժամանակվանից Բրյուսելը և Վաշինգտոնը լուրջ մրցակիցներ են դարձել տնտեսական հարցերում, ասում է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Կարին Քնայսլը, հաղորդում է news.ru-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև մրցակցությունը պայմանավորված է առաջին հերթին այն փաստով, որ յուրաքանչյուրի տնտեսությունը ստիպված է լուծել իր խնդիրները, ելնել իր շահերից և պայքարել գործազրկության դեմ։